Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երբ հանրահավաք է պետք, ժողովուրդը հպարտ քաղաքացիներ են, իսկ սովորական օրերին դառնում է գլխացավանք

Երբ հանրահավաք է պետք, ժողովուրդը հպարտ քաղաքացիներ են, իսկ սովորական օրերին դառնում է գլխացավանք
29.02.2020 | 22:28

Այդպես էլ չհասկացանք, թե Հայաստանում ինչ է ժողովուրդը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Երբ հանրահավաք է պետք, ուրեմն հպարտ քաղաքացիների ամբողջություն է, կամ երբ առջեւում ընտրություններ են սպասվում, ուրեմն ընտրազանգված է...
Այ, իսկ սովորական օրերին, երբ հերթը հասնում է մարդկանց կյանքը բարելավելու խնդրին, ժողովուրդը դառնում է գլխացավանք, ում ձայնը պարզապես անտանելի է իշխանության համար»,- նշել է նա:

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ